Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Կորնթացիս՝ Թուղթ Առ


Կորնթացիս՝ Թուղթ Առ

Երկու գիրք Նոր Կտակարանում: Սկզբում դրանք նամակներ էին, որոնք Պողոսը գրել էր Կորնթոսի Սրբերին՝ նրանց անկարգություններն ուղղելու համար: Կորնթացիներն ապրում էին բարոյապես ամբարիշտ հասարակարգում:

Ա Կորնթացիս

. Ա գլուխը պարունակում է Պողոսի ողջույններն ու շնորհակալական ուղերձը: Բ–Զ գլուխները Կորնթացի Սրբերի սխալների ուղղումն է: Է–ԺԲ գլուխները պարունակում են Պողոսի պատասխանները որոշ հարցերի: ԺԳ–ԺԵ գլուխները վերաբերում են գթությանը, հոգևոր պարգևներին և հարությանը: ԺԶ գլուխը պարունակում է Պողոսի հորդորը՝ հաստատ մնալ հավատքում:

Բ Կորնթացիս

. Ա գլուխը պարունակում է Պողոսի ողջույններն ու շնորհակալական ուղերձը: Բ գլուխն անձնական խորհուրդ է պարունակում Տիտոսի համար: Գ–Է գլուխներում խոսվում է Սրբերի և նրանց ղեկավարների կյանքում ավետարանի զորության մասին: Ը–Թ գլուխներում Սրբերին խորհուրդ է տրվում ուրախ սրտով նվիրաբերել աղքատների համար: Ժ–ԺԲ գլուխները հաստատում են Պողոսի անձնական դիրքը՝ որպես առաքյալ: ԺԳ գլուխը կատարյալ լինելու հորդորանք է: