Լեզուների պարգեվ Տե՛ս նաև Լեզու; Հոգու պարգեվները Սուրբ Հոգու պարգև, որը հնարավորություն է տալիս ոգեշնչված անձանց խոսել, հասկանալ կամ թարգմանել անծանոթ լեզուներ: Մենք հավատում ենք լեզուների պարգևին (ՀՀ 1.7): Ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, Գոր. Բ.4. Անծանոթ լեզվով խոսողը մարդու հետ չի խոսում, այլ Աստծո հետ, Ա Կոր. ԺԴ.1–5, 27–28. Լեզուները նշան են նրանց համար, ովքեր չեն հավատում, Ա Կոր. ԺԴ.22–28. Այն ժամանակ կգա կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը. և այն ժամանակ դուք կարող եք խոսել հրեշտակների լեզուներով, 2 Նեփի 31.13–14. Ամաղեկին բոլոր մարդկանց հորդորել է հավատալ լեզուներով խոսելու պարգևին, Օմնի 1.25. Ոմանց տրված է լեզուներով խոսելը. իսկ մեկ ուրիշի՝ լեզուների թարգմանությունը, ՎևՈՒ 46.24–25 (Ա Կոր. ԺԲ.10; Մոր. 10.8, 15–16). Թող թափվի լեզուների պարգևը, ՎևՈՒ 109.36.