Ստեփանոս Ստեփանոսը Փրկչի և նրա Եկեղեցու համար նահատակվեց Նոր Կտակարանի ժամանակներում: Նրա քարոզը նախանշան եղավ և, հավանաբար, ազդեցություն ունեցավ Պողոսի մեծ աշխատանքի վրա, որը ներկա էր, երբ Ստեփանոսն իրեն պաշտպանում էր Ծերակույտի առաջ (Գոր. Ը.1; ԻԲ.20): Ստեփանոսն այն յոթ հոգուց մեկն էր, որոնք նշանակվել էին օգնելու Տասներկու Առաքյալներին, Գոր. Զ.1–8. Ստեփանոսը մեծ զարմանալիքներ ու հրաշքներ էր գործում, Գոր. Զ.8. Ստեփանոսը վիճաբանության մեջ մտավ հրեաների հետ, Գոր. Զ.9–10. Մեղադրանքներ ներկայացվեցին նրա դեմ, և նա դատվեց Ծերակույտի առաջ, Գոր. Զ.11–15. Ստեփանոսն ասաց իր պաշտպանական խոսքը, Գոր. Է.2–53. Սուրբ Հոգով լցված՝ նա տեսիլքում տեսավ Հորը և Որդուն, Գոր. Է.55. Ստեփանոսը նահատակվեց իր վկայության համար, Գոր. Է.54–59.