Հերոբովամ Հին Կտակարանում՝ Հերոբովամը բաժանված Իսրայելի հյուսիսային մասի առաջին թագավորն էր: Նա Եփրեմի ցեղից էր: Ամբարիշտ Հերոբովամն առաջնորդեց ապստամբությունը Հուդայի տան և Դավթի ընտանիքի դեմ: Հերոբովամը Դանում և Բեթելում կուռքեր շինեց մարդկանց համար, որ երկրպագեն, Գ Թագ. ԺԲ.28–29. Աքիան կշտամբեց Հերոբովամին, Գ Թագ. ԺԴ.6–16. Հերոբովամը հիշվեց Իսրայելի վրա սոսկալի մեղք բերելու համար, Գ Թագ. ԺԵ.34 (Գ Թագ. ԺԲ.30).