Միություն Տե՛ս նաև Աստված, Աստվածագլուխ Մեկ դառնալ մտքով, ցանկությամբ և նպատակով, նախ՝ մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ, իսկ հետո՝ մյուս Սրբերի հետ: Բարի է, որ եղբայրները միասին միության մեջ ապրեն, Սաղ. ՃԼԳ.1. Ես և իմ Հայրը մեկ ենք, Հովհ. Ժ.30 (ՎևՈՒ 50.43). Հիսուսն աղոթեց, որ բոլորը մեկ լինեն, ինչպես ինքը և իր Հայրն են մեկ, Հովհ. ԺԷ.11–23 (3 Նեփի 19.23). Աղաչում եմ ձեզ, որ ձեր մեջ երկպառակություններ չլինեն, այլ որ կատարյալ միություն ունենաք, Ա Կոր. 1.10. Վճռակամ եղեք՝ մտքով մեկ և սրտով մեկ՝ բոլոր բաներում միաբանված, 2 Նեփի 1.21. Սրբերը պետք է միավորեն իրենց սրտերը միությամբ, Մոսիա 18.21. Հիսուսն աղոթեց, որ միություն լինի իր Նեփիացի աշակերտների մեջ, 3 Նեփի 19.23. Աշակերտները միաբանվեցին հզոր աղոթքով և ծոմով, 3 Նեփի 27.1. Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկ են, ՎևՈՒ 20.27–28 (ՎևՈՒ 35.2; 50.43). Քո պարտականությունն է միանալ ճշմարիտ եկեղեցուն, ՎևՈՒ 23.7. Ինչ էլ որ դուք խնդրեք հավատքով, միաբանվելով աղոթքով, դուք կստանաք, ՎևՈՒ 29.6. Եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք, ՎևՈՒ 38.27. Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, Մովսես 7.18.