Առակ
Առակ բառը, ինչպես որ օգտագործվել է սուրբ գրքերում, ունի երկու իմաստ՝ (1) համառոտ բարոյախոսություն կամ խորհուրդ. (2) պարզ պատմություն, որն օգտագործվում է հոգևոր ճշմարտություն կամ սկզբունք լուսաբանելու կամ ուսուցանելու համար: Առակը հիմնված է հասարակ մի առարկա կամ մի իրադարձություն ճշմարտության հետ համեմատելու վրա, և դրա տակ թաքնված իմաստը կամ առակի պատգամը հաճախ մատչելի չէ այն լսողների համար, որոնք հոգով պատրաստ չեն այն ստանալու (Մատ. ԺԳ.10–17):
Հիսուսը հաճախ էր ուսուցանում առակներով: Նրա հիմնական առակների ցանկի համար տես «Ավետարաններ» թեման:
Առակաց գիրքը
Հին Կտակարանի գիրք, որը պարունակում է շատ առածներ, ասացվածքներ և բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը գրվել են Սողոմոնի կողմից: Առակաց գրքից շատ մեջբերումներ կան Նոր Կտակարանում:
Ա–Թ գլուխները բացատրություն են ճշմարիտ իմաստության մասին: Ժ–ԻԴ գլուխներն ասացվածքների հավաքածուներ են ճիշտ և սխալ ապրելակերպի վերաբերյալ: ԻԵ–ԻԹ գլուխները պարունակում են Սողոմոնի առակները, որոնք արձանագրել են Հուդայի թագավոր Եզեկիայի մարդիկ: Լ–ԼԱ գլուխները շարադրում են առաքինի կնոջ նկարագիրը: