Մկրտել նշանակում է խորասուզել կամ ընկղմել ջրի մեջ: Ջրի մեջ ընկղմելով մկրտությունը, իշխանություն ունեցողի կողմից, ավետարանի սկզբնական արարողությունն է, և անհրաժեշտ պայման է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ դառնալու համար: Դրանից առաջ պետք է հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս և պետք է ապաշխարել: Ամբողջական լինելու համար, դրան պետք է հաջորդի Սուրբ Հոգու պարգև ստանալը (2 Նեփի 31.13–14): Ջրով և Հոգով մկրտությունը մարդու համար անհրաժեշտ պայման է, որ կարողանա մտնել սելեստիալ արքայություն: Ադամն առաջինն էր, որ մկրտվեց (Մովսես 6.64–65): Հիսուսը նույնպես մկրտվեց, որպեսզի ամեն արդարություն կատարի և ճանապարհ ցույց տա ողջ մարդկությանը (Մատ. Գ.13–17; 2 Նեփի 31.5–12):
Քանի որ երկրի վրա ոչ բոլորին է հնարավորություն ընձեռվում ընդունել ավետարանը մահկանացու կյանքի ընթացքում, Տերը լիազորել է, որ մկրտություններ կատարվեն մահացածների համար փոխարինողների միջոցով: Ուստի, նրանք, ովքեր ընդունում են ավետարանը հոգիների աշխարհում, կարող են արժանի համարվել՝ մտնելու Աստծո արքայություն: