Ականջ Տե՛ս նաև Ականջ դնել Սուրբ գրքերում ականջը հաճախ խորհրդանշում է մարդու կողմից Աստծո բաները լսելու և հասկանալու կարողություն. Ականջներ ունեն և չեն լսում, Սաղ. ՃԺԵ.6. Տերը զարթնեցնում է իմ ականջը, որ լսեմ, Ես. Ծ.4–5 (2 Նեփի 7.4–5). Ով որ լսելու ականջ ունի, թող լսի, Մատ. ԺԱ.15. Նրանց ականջները ծանր են լսում, Մատ. ԺԳ.15 (Մովսես 6.27). Ոչ մի աչք չի տեսել, ոչ էլ ականջ է լսել այն բաները, որոնք Աստված պատրաստել է նրանց համար, ովքեր սիրում են նրան, Ա Կոր. Բ.9 (ՎևՈՒ 76.10). Դևը շշնջում է նրանց ականջին, 2 Նեփի 28.22. Բացեք ձեր ականջները, որ կարողանաք լսել, Մոսիա 2.9 (3 Նեփի 11.5). Ես կանչվել եմ շատ անգամներ, և չեմ կամեցել լսել, Ալմա 10.6. Ականջ դիր իմ խոսքերին, Ալմա 36.1 (Ալմա 38.1; ՎևՈՒ 58.1). Չկա ականջ, որ չլսի, ՎևՈՒ 1.2. Ականջները բացվում են խոնարհության և աղոթքի միջոցով, ՎևՈՒ 136.32.