Ամբարիշտ, Ամբարշտություն Տե՛ս նաև Անաստվածային; Անիրավ, Անիրավություն; Կեղտ, Կեղտոտություն; Հոգեվոր խավար; Մեղք Չարություն, անօրինություն. Աստծո պատվիրաններին անհնազանդ լինելը: Ի՞նչպես գործեմ այս մեծ չարությունը և Աստծո դեմ մեղանչեմ, Ծն. ԼԹ.7–9. Տերը հեռու է ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղոթքը, Առակ. ԺԵ.29. Երբ ամբարիշտն է իշխում, ժողովուրդը սգում է, Առակ. ԻԹ.2 (ՎևՈՒ 98.9). Չար մարդուն ձեր միջից հեռացրեք, Ա Կոր. Ե.13. Մեր պատերազմը հոգևոր ամբարշտության դեմ է բարձր տեղերում, Եփես. Զ.12. Դուրս եկեք ամբարիշտների միջից և մի դիպչեք նրանց անմաքուր բաներին, Ալմա 5.56–57 (ՎևՈՒ 38.42). Սա է ամբարիշտի վերջնական վիճակը, Ալմա 34.35 (Ալմա 40.13–14). Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել, Ալմա 41.10. Ամբարիշտների միջոցով է, որ ամբարիշտները պատժվում են, Մորմ. 4.5 (ՎևՈՒ 63.33). Այդ ժամին գալիս է արդարների և ամբարիշտների լիովին առանձնացումը, ՎևՈՒ 63.54. Այդպես է գալիս ամբարիշտների վերջը, ՋՍ–Մ 1.55.