Ականջ դնել Տե՛ս նաև Ականջ; Հնազանդություն, Հնազանդ, Հնազանդվել Լսել և հնազանդվել Տիրոջ ձայնին կամ ուսմունքներին. Տերը քո եղբայրներից ինձ պես մի մարգարե վեր կկացնի ձեզ համար, լսեցեք նրան, Բ Օր. ԺԸ.15. Ականջ դնելն ավելի լավ է, քան խոյերի զոհաբերության ճարպը, Ա Թագ. ԺԵ.20–23. Մենք չլսեցինք Տիրոջ ծառաներին՝ մարգարեներին, Դան. Թ.6. Արդարները, որոնք լսում են մարգարեների խոսքերը, չեն ոչնչանա, 2 Նեփի 26.8. Եթե դուք չեք կամենում ականջ դնել բարի հովվի ձայնին, դուք նրա ոչխարները չեք, Ալմա 5.38 (Հել. 7.18). Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, ՎևՈՒ 1.1. Ամեն ոք, ով ականջ է դնում Հոգու ձայնին, լուսավորվում է և գալիս է Հոր մոտ, ՎևՈՒ 84.46–47. Նրանք հապաղում էին լսել իրենց Տիրոջը. ուստի նա հապաղում է լսել նրանց աղոթքները, ՎևՈՒ 101.7–9. Նրանք, ովքեր ականջ չեն դնում պատվիրաններին, խրատվում են, ՎևՈՒ 103.4 (Մովսես 4.4).