Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Գալիլեա


Գալիլեա

Հնադարում և արդի ժամանակներում Իսրայելի ամենահյուսիսային շրջանը Հորդանան գետի և Գալիլեայի ծովի արևմուտքում: Գալիլեայի երկարությունը մոտ իննսունյոթ կիլոմետր է, իսկ լայնությունը՝ մոտ քառասունութ կիլոմետր: Հնադարում այն ընդգրկում էր Իսրայելի ամենալավ հողերն ու ամենազբաղեցված քաղաքները: Կարևոր մայրուղիները, որոնք տանում էին դեպի Դամասկոս, Եգիպտոս և Իսրայելի արևելք, անցնում էին Գալիլեայով: Նրա գերազանց կլիման ու բերրի հողը ձիթապտղի, ցորենի, գարու և խաղողի առատ բերք էին տալիս: Գալիլեայի ծովափնյա ձկնորսարաններն առևտրի խոշոր արտահանում էին ապահովում և մեծ հարստության աղբյուր էին: Իր ժամանակի մեծ մասը Փրկիչն անցկացրեց Գալիլեայում:

Գալիլեայի ծովը

Գալիլեայի ծովը գտնվում է Իսրայելի հյուսիսում: Այն կոչվել է նաև Քեներեթի ծով՝ Հին Կտակարանում, և Գեննեսարեթի կամ Տիբերեայի ծովակ՝ Նոր Կտակարանում: Հիսուսը մի քանի քարոզներ է կարդացել այնտեղ (Մատ. ԺԳ.2): Ծովը տանձաձև է և ունի 20 կիլոմետր երկարություն և 12 կիլոմետր լայնություն՝ ամենալայն տեղում: Ծովի մակարդակից 207 մետր ցածր է, որի հետևանքով շրջակա օդի ջերմաստիճանը բավական բարձր է: Բլուրների սառը հոսանքները, սրընթաց ցած հոսելով և հանդիպելով ջրի վրայի տաք հոսանքներին, հաճախ առաջացնում են անսպասելի փոթորիկներ: (Ղուկ. Ը.22–24):

Տպել