Համբերել Տե՛ս նաև Գայթակղել, Գայթակղություն; Համբերություն; Ձախորդություն Տոկուն մնալ Աստծո պատվիրաններին հավատարիմ լինելու պարտավորության մեջ, չնայած գայթակղությանը, ընդդիմությանը և ձախորդությանը: Ով որ համբերի մինչև վերջ, նա կփրկվի, Մատ. Ժ.22 (Մար. ԺԳ.13). Նրանք արմատներ չունեն և, ուստի, դիմանում են միայն փոքր ժամանակ, Մար. Դ.17. Գթությունն ամեն բանի համբերում է, Ա Կոր. ԺԳ.7. Աբրահամը երկայնամտությամբ համբերելով հասավ խոստմանը, Եբր. Զ.15. Եթե համբերեն մինչև վերջ, վերջին օրը նրանք կբարձրացվեն, 1 Նեփի 13.37. Եթե դուք հնազանդ լինեք պատվիրաններին և համբերեք մինչև վերջ, ապա կփրկվեք, 1 Նեփի 22.31 (Ալմա 5.13). Եթե առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, դուք կունենաք հավերժական կյանք, 2 Նեփի 31.20 (3 Նեփի 15.9; ՎևՈՒ 14.7). Ով որ վերցնում է իր վրա իմ անունը և համբերում է մինչև վերջ, նույնը պիտի փրկվի, 3 Նեփի 27.6. Ով որ իմ եկեղեցում համբերում է մինչև վերջ, նրան ես կհաստատեմ իմ վեմի վրա, ՎևՈՒ 10.69. Նա, ով հավատքով համբերում է և կատարում է իմ կամքը, կհաղթի աշխարհին, ՎևՈՒ 63.20, 47. Բոլոր գահերն ու տիրապետությունները պիտի տրվեն բոլոր նրանց, ովքեր քաջաբար համբերել են հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի, ՎևՈՒ 121.29.