Միքայել Տե՛ս նաև Ադամ; Հրեշտակապետ Այն անունը, որով հայտնի էր Ադամը նախամահկանացու կյանքում: Նրան անվանում են Հրեշտակապետ: Եբրայերենում այդ անունը նշանակում է «Աստծո նմանը»: Միքայելը՝ առաջին իշխաններից մեկը, եկավ Դանիելին օգնելու, Դան. Ժ.13, 21 (ՎևՈՒ 78.16). Վերջին օրերին Միքայելը՝ այն մեծ իշխանը, վեր կկենա, Դան. ԺԲ.1. Միքայել հրեշտակապետը վիճում էր դևի հետ, Հուդա Ա.9. Միքայելը և նրա հրեշտակները պատերազմեցին հրեշի դեմ, Հայտ. ԺԲ.7 (Դան. Է). Միքայելն Ադամն է, ՎևՈՒ 27.11 (ՎևՈՒ 107.53–57; 128.21). Միքայելը՝ Տիրոջ հրեշտակապետը, կհնչեցնի իր փողը, ՎևՈՒ 29.26. Միքայելը կհավաքի իր զորքերը և կպատերազմի Սատանայի դեմ, ՎևՈՒ 88.112–115. Լսվեց Միքայելի ձայնը, երբ նա հայտնաբերեց դևին, ՎևՈՒ 128.20.