Մի խումբ մարդիկ Մորմոնի Գրքում, որոնցից շատերը Լեքիի որդու՝ Նեփի մարգարեի հետնորդներն էին: Նրանք առանձնացան Լամանացիներից և հիմնականում ավելի արդարակյաց էին, քան Լամանացիները: Ինչևէ, վերջ ի վերջո, ամբարշտության պատճառով նրանք կործանվեցին Լամանացիների կողմից:
Նեփիացիներն առանձնացան Լամանացիներից, 2 Նեփի 5.5–17 .
Բոլորը, ովքեր Լամանացիներ չէին, Նեփիացիներ էին, Հակոբ 1.13 .
Նեփիացիները ոգեշնչված էին ավելի արդար դրդապատճառով, Ալմա 43.6–9, 45 .
Նեփիացիները երբեք այնքան երջանիկ չէին եղել, որքան Մորոնիի ժամանակ, Ալմա 50.23 .
Նեփիացիները փրկվեցին արդարների աղոթքների շնորհիվ, Ալմա 62.40 .
Նեփիացիներն սկսեցին ընկնել անհավատության մեջ, Հել. 6.34–35 .
Հիսուսն ուսուցանեց և ծառայեց Նեփիացիների մեջ, 3 Նեփի 11.1–28.12 .
Բոլորը դարձի եկան առ Տերը և նրանց մոտ ամեն ինչ ընդհանուր էր, 4 Նեփի 1.2–3 .
Հակառակություններ չկային, Աստծո սերը բնակվում էր նրանց սրտում, և նրանք ամենաերջանիկ ժողովուրդն էին, 4 Նեփի 1.15–16 .
Նեփիացիներն սկսեցին լինել հպարտ և սնապարծ, 4 Նեփի 1.43 .
Արյուն և կոտորած էր սփռվել ողջ երկրի երեսով մեկ, Մորմ. 2.8 .
Ամբարշտությունը շատացավ Նեփիացիների մեջ, և Մորմոնը հրաժարվեց առաջնորդել նրանց, Մորմ. 3.9–11 .
Բոլոր Նեփիացիները սպանվեցին, բացի քսանչորս հոգուց, Մորմ. 6.7–15 .
Յուրաքանչյուր Նեփիացի, ով չէր կամենում ուրանալ Քրիստոսին, մահվան էր դատապարտվում, Մոր. 1.2 .
Նեփիացիները կործանվեցին իրենց ամբարշտության և մեղքերի պատճառով, ՎևՈՒ 3.18 .
Զգուշացեք հպարտությունից, չլինի թե դուք դառնաք ինչպես Նեփիացիները, ՎևՈՒ 38.39 .