Հելաման՝ Ալմայի որդի Տե՛ս նաև Ալմա՝ Ալմայի որդի; Անթի-Նեփի-Լեքիներ; Հելամանի որդիները Մորմոնի Գրքում՝ Ալմայի որդի Ալմայի ավագ որդին (Ալմա 31.7): Հելամանը մարգարե էր և զինվորական առաջնորդ: Ալման իր որդի Հելամանին վստահեց իր ժողովրդի հիշատակարանները և Հարեդացիների թիթեղները, Ալմա 37.1–2, 21. Ալման Հելամանին պատվիրեց շարունակել գրել իր ժողովրդի պատմությունը, Ալմա 45–62. Հելամանը կրկին հաստատեց Եկեղեցին, Ալմա 45.22–23. Ամմոնացի երկու հազար պատանի մարտիկներ ցանկացան, որ Հելամանը լինի իրենց առաջնորդը, Ալմա 53.19, 22. Հելամանը և նրա դեռահաս Ամմոնացիները պատերազմեցին Լամանացիների դեմ և իրենց հավատքի շնորհիվ պահպանվեցին, Ալմա 57.19–27.