Գայթակղել, Գայթակղություն Տե՛ս նաև Դեվ; Կամքի ազատություն; Համբերել Չարի փոխարեն բարին ընտրելու մարդու կարողության փորձություն. մեղք գործելու և Աստծո փոխարեն Սատանային հետևելու հրապուրանք: Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն, Մատ. Ե.29. Մի տար մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, Մատ. Զ.13 (3 Նեփի 13.12). Ով որ գայթակղեցնի այս փոքրիկներից մեկին, որը հավատում է ինձ, ավելի լավ է, որ նա ծովի անդունդն ընկղմվի, Մատ. ԺԸ.6 (ՎևՈՒ 121.19–22). Աստված չի թողնի, որ դուք փորձվեք ձեր կարողություններից վեր, Ա Կոր. Ժ.13. Քրիստոսը փորձվեց, ինչպես որ մենք, Եբր. Դ.14–15. Օրհնված է այն մարդը, որը փորձություններին դիմանում է, Հակ. Ա.12–14. Հակառակորդի գայթակղությունները չեն կարող հաղթել նրանց, ովքեր ականջ են դնում Աստծո խոսքին, 1 Նեփի 15.24 (Հել. 5.12). Մարդը չէր կարող գործել ինքնուրույն, մինչև որ չհրապուրվեր մեկի կամ մյուսի կողմից, 2 Նեփի 2.11–16. Արթուն մնացեք և շարունակ աղոթեք, որպեսզի չընկնեք ավելի մեծ գայթակղության մեջ, քան դուք կարող եք դիմանալ, Ալմա 13.28. Սովորեցրու նրանց դիմակայել դևի ամեն գայթակղության, իրենց հավատքով առ Տեր Հիսուս Քրիստոս, Ալմա 37.33. Միշտ աղոթեք, որ չլինի թե գայթակղության մեջ ընկնեք, 3 Նեփի 18.15, 18 (ՎևՈՒ 20.33; 31.12; 61.39). Զգուշացի՛ր հպարտությունից՝ չլինի թե ընկնես գայթակղության մեջ, ՎևՈՒ 23.1. Ադամը ենթարկվեց դևի կամքին, որովհետև տեղի տվեց գայթակղությանը, ՎևՈՒ 29.39–40. Ես ենթարկվում էի տարբեր տեսակի գայթակղությունների, ՋՍ–Պ 1.28.