Աքաաբ
Հին Կտակարանում՝ հյուսիսային Իսրայելի ամենաամբարիշտ ու հզոր թագավորներից մեկը: Նա ամուսնացավ Սիդոնի արքայադստեր՝ Հեզաբելի հետ, որի ազդեցությամբ Իսրայելում հաստատվեց Բահաղի և Աստարովթի երկրպագությունը (Գ Թագ. ԺԶ.29–33; Դ Թագ. Գ.2) և փորձ արվեց վերացնել մարգարեներին և Եհովային երկրպագելը (Գ Թագ. ԺԸ.13):