Կենդանի ջուր Տե՛ս նաև Հիսուս Քրիստոս Տեր Հիսուս Քրիստոսի և նրա ուսմունքների խորհրդանիշը: Ինչպես որ ջուրն անհրաժեշտ է ֆիզիկական կյանքի համար, այնպես էլ Փրկիչը և նրա ուսմունքները (կենդանի ջուրը) անհրաժեշտ են հավերժական կյանքի համար: Դուք ուրախությամբ ջուր կքաշեք փրկության աղբյուրներից, Ես. ԺԲ.3. Նրանք թողել են ինձ՝ կենաց ջրի աղբյուրին, Երեմ. Բ.13. Ով որ խմի այս ջրից, որ ես տալիս եմ նրան, երբեք չի ծարավի, Հովհ. Դ.6–15. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի, Հովհ. Է.37. Երկաթյա ձողը տանում էր դեպի կենդանի ջրերի աղբյուրը, 1 Նեփի 11.25. Ազատ ճաշակեք կյանքի ջրերից, ՎևՈՒ 10.66. Իմ պատվիրանները կլինեն կենդանի ջրի աղբյուր, ՎևՈՒ 63.23.