Ուրացություն Տե՛ս նաև Ապստամբություն; Ավետարանի վերականգնումը Երբ առանձին մարդիկ, Եկեղեցին կամ բոլոր ազգերը ճշմարտությունից երես են դարձնում: Ընդհանուր ուրացություն Իսրայելը պետք է զգոն լիներ, որ իր սիրտը չխոտորեր Տիրոջից, Բ Օր. ԻԹ.18. Որտեղ տեսիլք չկա, այնտեղ ժողովուրդը կործանվում է, Առակ. ԻԹ.18. Նրանք խափանել են հավիտենական ուխտը, Ես. ԻԴ.5. Քամիներն այն տանը զարկեցին, և այն ընկավ, Մատ. Է.27. Զարմանում եմ, որ այսպես շուտ փոփոխվում եք դեպի ուրիշ ավետարան, Գաղ. Ա.6. Նրանք սկսեցին լավ արահետով, սակայն մեգի մեջ կորցրեցին իրենց ճանապարհը, 1 Նեփի 8.23 (1 Նեփի 12.17). Պտղից համտես անելուց հետո, նրանք հեռացան դեպի արգելված ուղիներ, 1 Նեփի 8.28. Նեփիացիների ուրացությունը գայթակղության քար դարձավ անհավատների համար, Ալմա 4.6–12. Եկեղեցու շատ անդամներ դարձել էին հպարտ և հալածում էին մյուս անդամներին, Հել. 3.33–34 (Հել. 4.11–13; 5.2–3). Երբ Տերն օգնում է իր ժողովրդին բարգավաճել, երբեմն նրանք կարծրացնում են իրենց սրտերը և մոռանում են նրան, Հել. 12.2; 13.38. Նեփիացիները կարծրացնում էին իրենց սրտերը և ընկնում էին Սատանայի ազդեցության տակ, 3 Նեփի 2.1–3. Մորոնին մարգարեացել է վերջին օրերի ուրացության մասին, Մորմ. 8.28, 31–41. Երկրորդ Գալստին կնախորդի ուրացությունը, ՎևՈՒ 1.13–16. Վաղ Քրիստոնեական Եկեղեցու ուրացությունը . Այս ժողովուրդը բերանով է մոտենում ինձ, Ես. ԻԹ.10, 13. Խավարը կծածկի երկիրը, Ես. Կ.2. Տիրոջ խոսքերը լսելու սով կուղարկի Տերը, Ամովս Ը.11. Կլինեն կեղծ Քրիստոսներ և կեղծ մարգարեներ, Մատ. ԻԴ.24. Հափշտակող գայլեր կգան ձեր մեջ, Գոր. Ի.29. Զարմանում եմ, որ այսպես շուտ փոփոխվում եք նրանից, Գաղ. Ա.6. Նախքան Երկրորդ Գալուստն ուրացություն կլինի, Բ Թես. Բ.3. Ոմանք ճշմարտությունից շեղվել են, Բ Տիմ. Բ.18. Ոմանք աստվածայնության կերպարանք ունեն, բայց ուրանում են նրա զորությունը, Բ Տիմ. Գ.5. Ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերի, Բ Տիմ. Դ.3–4. Սուտ մարգարեներ և սուտ ուսուցիչներ կլինեն ժողովրդի մեջ, Բ Պետ. Բ.1. Որոշ մարդիկ ներս պրծան, որոնք ուրանում են միակ Տեր Աստծուն, Հուդա Ա.4. Ոմանք ասում էին, որ իրենք Առաքյալներ էին, բայց չէին, Հայտ. Բ.2. Նեփին տեսավ այն մեծ և պիղծ եկեղեցու կառուցումը, 1 Նեփի 13.26. Հեթանոսները գայթել են և կառուցել բազմաթիվ եկեղեցիներ, 2 Նեփի 26.20. Նրանք շեղվել են իմ կանոններից և դրժել են իմ հավիտենական ուխտը, ՎևՈՒ 1.15. Խավարը պատել է երկիրը, և թանձր խավարը՝ մարդկանց մտքերը, ՎևՈՒ 112.23. Ջոզեֆին ասվեց, որ բոլոր եկեղեցիներն էլ սխալ էին. նրանց սրտերը հեռու էին Աստծուց, ՋՍ–Պ 1.19.