Ազնիվ, Ազնվություն Տե՛ս նաև Շիտակություն Լինել անկեղծ, ճշմարիտ և անխարդախ: Հավատարմություն անողները հաճելի են Տիրոջը, Առակ. ԺԲ.22. Հատուցիր այն, ինչ խոստացել ես, Ժող. Ե.4–5. Մենք մերժել ենք անազնիվ ծածուկ բաները, Բ Կոր. Դ.1–2. Ձեր վարքն ազնիվ պահեք, Ա Պետ. Բ.12. Վա՜յ ստախոսին, քանզի նա վայր պիտի գցվի դժոխք, 2 Նեփի 9.34. Հոգին ճշմարտությունն է խոսում և չի խաբում, Հակոբ 4.13. Ով որ պարտք է վերցնում իր հարևանից, պետք է վերադարձնի այն, ինչը պարտք է վերցրել, Մոսիա 4.28 (ՎևՈՒ 136.25). Տես որ դու վարվես ազնվորեն, դատես արդարացիորեն և գործես բարիք, Ալմա 41.14. Թող ամեն մարդ գործի ազնվորեն, ՎևՈՒ 51.9. Բոլորը, ովքեր գիտեն, որ իրենց սիրտն ազնիվ է, ընդունված են իմ կողմից, ՎևՈՒ 97.8. Ազնիվ, իմաստուն և բարի մարդիկ պետք է փնտրել քաղաքական պաշտոնների համար, ՎևՈՒ 98.4–10. Ջանասիրաբար փնտրիր, որ վերադարձնես այն, ինչ կորցրել է քո մերձավորը, ՎևՈՒ 136.26. Մենք հավատում ենք ազնիվ լինելուն, ՀՀ 1.13.