Հակառակություն Տե՛ս նաև Ապստամբություն Կռիվը, վիճաբանելը, հակաճառելը: Հակառակությունը, հատկապես Տիրոջ Եկեղեցու անդամների կամ ընտանիքի անդամների միջև, հաճելի չէ Տիրոջը: Թող իմ և քո միջև կռիվ չլինի, Ծն. ԺԳ.8. Հպարտությունից հակառակություն է առաջանում, Առակ. ԺԳ.10. Եթե մի մարդ մեկ ուրիշի հետ վիճել է, թող ների, ինչպես Քրիստոսը ներեց, Կող. Գ.13. Անմիտ հարցերից ու հակառակություններից խուսափիր, Տիտոս Գ.9. Տերը մարդկանց պատվիրում է չվիճել միմյանց հետ, 2 Նեփի 26.32. Դուք չեք հանդուրժի, որ ձեր զավակները կռվեն ու վիճեն միմյանց հետ, Մոսիա 4.14. Ալման պատվիրեց, որ Եկեղեցու անդամների մեջ հակառակություն չլինի, Մոսիա 18.21. Սատանան համբավներ ու հակառակություններ է տարածում, Հել. 16.22. Դևը հակառակության հայրն է, և նա մարդկանց դրդում է հակառակվել մեկմեկու, 3 Նեփի 11.29 (Մոսիա 23.15). Հաստատեք իմ ավետարանը, որ չլինեն այդքան շատ հակառակություններ, ՎևՈՒ 10.62–64. Դադարեք հակառակվել մեկմեկու, ՎևՈՒ 136.23.