Խորը նվիրվածություն և կապվածություն: Սերն առ Աստված ներառում է նվիրվածություն, խորը հարգանք, ակնածանք, մեղմություն, ողորմություն, ներում, կարեկցանք, շնորհ, ծառայություն, երախտագիտություն, բարություն: Իր զավակների հանդեպ Աստծո սիրո մեծագույն օրինակն արտահայտվում է Հիսուս Քրիստոսի անսահման քավությամբ:
Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր Միածին Որդուն, Հովհ. Գ.16 (ՎևՈՒ 138.3 ).
Սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, Հովհ. ԺԳ.34 (Հովհ. ԺԵ.12, 17 ; Մովսես 7.33 ).
Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները, Հովհ. ԺԴ.15 (ՎևՈՒ 42.29 ).
Ոչ ոք նրանից ավելի մեծ սեր չունի, ով իր անձը դնում է իր բարեկամների համար, Հովհ. ԺԵ.13 .
Պետրո՛ս, սիրո՞ւմ ես ինձ դրանցից ավելի: Արածեցրու իմ գառները, Հովհ. ԻԱ.15–17 .
Ոչինչ չի բաժանի մեզ Քրիստոսում եղած Աստծո սիրուց, Հռովմ. Ը.35–39 .
Ինչ որ աչք չտեսավ, այն պատրաստեց Աստված նրանց համար, ովքեր սիրում են նրան, Ա Կոր. Բ.9 .
Սիրով ծառայեք իրար, Գաղ. Ե.13 .
Ամուսիննե՛ր, սիրեք ձեր կանանց, Եփես. Ե.25 (Կող. Գ.19 ).
Մի սիրեք աշխարհը, Ա Հովհ. Բ.15 .
Աստված սեր է, Ա Հովհ. Դ.8 .
Մենք սիրում ենք նրան, որովհետև առաջ նա սիրեց մեզ, Ա Հովհ. Դ.19 .
Քրիստոսը տառապում է՝ մարդկանց հանդեպ իր ողորմության պատճառով, 1 Նեփի 19.9 .
Առաջ մղվեք սիրով Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ, 2 Նեփի 31.20 .
Դուք ձեր երեխաներին կսովորեցնեք սիրել և ծառայել միմյանց, Մոսիա 4.15 .
Եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, այժմ դուք ունե՞ք նման զգացում, Ալմա 5.26 .
Առաջնորդվեք Սուրբ Հոգուց՝ դառնալով համբերատար, սիրով լի, Ալմա 13.28 .
Սանձիր քո բոլոր կրքերը, որ լցվես սիրով, Ալմա 38.12 .
Ոչ մի հակառակություն չկար՝ Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում, 4 Նեփի 1.15 .
Ամեն բան, ինչ հրավիրում է սիրել Աստծուն, ոգեշնչված է Աստծուց, Մոր. 7.13–16 .
Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, Մոր. 7.47 .
Կատարյալ սերը ցրում է վախը, Մոր. 8.16 (Ա Հովհ. Դ.18 ).
Սերը մարդկանց որակում է Աստծո գործի համար, ՎևՈՒ 4.5 (ՎևՈՒ 12.8 ).
Սրբագործումը գալիս է բոլոր նրանց, ովքեր սիրում և ծառայում են Աստծուն, ՎևՈՒ 20.31 .
Եթե ինձ սիրում ես, ծառայիր ինձ և պահիր իմ բոլոր պատվիրանները, ՎևՈՒ 42.29 (Հովհ. ԺԴ.15 ).
Ավելի մեծ սեր ցուցաբերիր նրա հանդեպ, ում ուղղում կամ հանդիմանում ես, ՎևՈՒ 121.43 .