Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Սամարիա


Սամարիա

Հին Կտակարանում՝ Իսրայելի հյուսիսային թագավորության մայրաքաղաքը (Գ Թագ. ԺԶ.23–24): Բլրի վրա գտնվելու նրա ռազմական ամուր դիրքի շնորհիվ՝ Ասորեստանցիները միայն երեք տարվա պաշարումից հետո կարողացան գրավել այն (Դ Թագ. ԺԷ.5–6): Հերովդեսը կրկին կառուցեց այն և կոչեց Սեբաստա: Նոր Կտակարանի ժամանակներում Սամարիան Պաղեստինի ողջ կենտրոնական գավառի անունն էր՝ Հորդանանի արևմտյան մասում: