Խնդրել Տե՛ս նաև Աղոթք Տեղեկանալ, հարցնել կամ դիմել Աստծուն՝ հատուկ շնորհի համար: Խնդրեք և կտրվի ձեզ, Մատ. Է.7. Եթե ձեզանից որևէ մեկն իմաստության կարիք ունի, թող խնդրի Աստծուն, Հակ. Ա.5 (ՋՍ–Պ 1.7–20). Խնդրեք ինձ հավատքով, 1 Նեփի 15.11. Եթե դուք չեք կարողանում հասկանալ այս խոսքերը, դա կլինի, որովհետև դուք չեք խնդրում, 2 Նեփի 32.4. Խնդրեք սրտի անկեղծությամբ, Մոսիա 4.10. Աստված շնորհում է ձեզ ինչ որ խնդրում եք, որը ճիշտ է, հավատքով, Մոսիա 4.21. Հարցրեք Աստծուն, թե արդյոք այս բաները ճիշտ չեն, Մոր. 10.4. Նրանք խավարն ավելի շատ են սիրում, քան լույսը. ուստի նրանք չեն կամենում խնդրել ինձ, ՎևՈՒ 10.21. Ձեզ պատվիրված է բոլոր բաներում խնդրել Աստծուն, ՎևՈՒ 46.7.