Համասեռամոլություն Տե՛ս նաև Զգայական, Զգայականություն; Շնություն Միևնույն սեռի անձանց սեռական հարաբերություն: Աստված արգելում է նմանատիպ սեռական գործողությունները: Նրանց դուրս բեր մեզ մոտ, և գիտենանք նրանց, Ծն. ԺԹ.1–11 (Մովսես 5.51–53). Արուի հետ կնկա հետ պառկելու պես չպառկես. պղծություն է այդ, Ղև. ԺԸ.22 (Ղև. 20.13). Իսրայելի տղերքից իգացյալ չլինի, Բ Օր. ԻԳ.17. Նրանք իրենց մեղքերը հրատարակում են Սոդոմի պես, չեն ծածկում, Ես. Գ.9 (2 Նեփի 13.9). Տղամարդիկ իրենց ցանկություններով իրար հետ բորբոքվեցին, Հռովմ. Ա.27. Արվագետները չեն ժառանգի Աստծո արքայությունը, Ա Կոր. Զ.9–10. Օրենքն արդարի համար չէ ստեղծված, այլ իրենց պղծող արվագետների, Ա Տիմ. Ա.9–10. Ուրիշ մարմնի ետևից գնացողներն օրինակի համար մեր առաջ դրված են՝ հավերժական կրակի դատաստանն ընդունելով, Հուդա Ա.7.