Հարրիս Մարտին
Մորմոնի Գրքի աստվածային ծագումն ու ճշմարտությունը հաստատող Երեք Վկաներից մեկը: Նա նյութապես օգնեց Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցուն: Տերը Մարտին Հարրիսին խնդրեց վաճառել իր ունեցվածքը և նվիրել իր դրամները՝ վճարելու Մորմոնի Գրքի հրատարակման ծախսերը (ՎևՈՒ 19.26–27, 34–35). օրինակ լինելու Եկեղեցու համար (ՎևՈՒ 58.35). և օգնելու ծառայության ծախսերի վճարմանը (ՎևՈՒ 104.26):
Մարտին Հարրիսը հեռացվեց Եկեղեցուց, բայց հետո վերադարձավ լիարժեք անդամակցության: Մինչև իր կյանքի վերջը նա վկայում էր, որ տեսել է Մորոնի հրեշտակին և ոսկե թիթեղները, որոնցից Ջոզեֆ Սմիթը թարգմանել էր Մորմոնի Գիրքը: