Ագահ լինել Տե՛ս նաև Նախանձել Սուրբ գրքերում գործածվող իմաստով, ագահ լինելը նախանձելն է ինչ-որ մեկին կամ տենչամոլ ցանկություն ունենալն ինչ-որ բանի համար: Մի ցանկանա, Ել. Ի.17 (Բ Օր. Ե.21; Մոսիա 13.24; ՎևՈՒ 19.25). Ագահությունն ատողն իր օրերը կերկարացնի, Առակ. ԻԸ.16. Նրանք ցանկանում են ագարակներ և հափշտակում են, Միքիա Բ.2. Զգուշացեք ագահությունից, Ղուկ. ԺԲ.15. Օրենքն ասել է. Մի ցանկանա, Հռովմ. Է.7. Վերջին օրերին մարդիկ կլինեն ագահ, Բ Տիմ. Գ.1–2. Երբ Լաբանը տեսավ մեր ունեցվածքը, նա փափագեց այն, 1 Նեփի 3.25. Դու չպետք է անհագ լինես քո սեփական ունեցվածքով, ՎևՈՒ 19.26. Դադարեք ագահ լինել, ՎևՈՒ 88.123. Մի ցանկացեք այն, ինչը պատկանում է ձեր եղբորը, ՎևՈՒ 136.20.