Պատերազմ Տե՛ս նաև Խաղաղություն Ճակատամարտ կամ զինված ընդհարում. զենքերով կռվելը: Տերը պատերազմը թույլ է տալիս միայն որպես վերջին միջոց իր Սրբերի համար՝ պաշտպանելու իրենց ընտանիքները, ունեցվածքը, իրավունքները, արտոնությունները և ազատությունը (Ալմա 43.9, 45–47): Մորոնիի ձգտումն էր՝ պաշտպանել իր ժողովրդին, իր իրավունքները, իր երկիրը և իր կրոնը, Ալմա 48.10–17. Ջոզեֆ Սմիթը հայտնություն և մարգարեություն ստացավ պատերազմի վերաբերյալ, ՎևՈՒ 87. Մերժեք պատերազմը և հռչակեք խաղաղություն, ՎևՈՒ 98.16, 34–46. Մենք հավատում ենք, որ մարդիկ արդարացված են իրենց, իրենց բարեկամներին և սեփականությունն ու կառավարությանը պաշտպանելու հարցում, ՎևՈՒ 134.11. Մենք հավատում ենք օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և պաշտպանելուն, ՀՀ 1.12.