Աններելի մեղք Տե՛ս նաև Կորստի որդիներ; Հայհոյել, Հայհոյանք; Սուրբ Հոգի; Սպանություն Սուրբ Հոգին ուրանալու մեղքը մի մեղք է, որը չի կարող ներվել: Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի մարդկանց, Մատ. ԺԲ.31–32 (Մար. Գ.29; Ղուկ. ԺԲ.10). Անկարելի է նրանց, որ Սուրբ Հոգուց ճաշակած դարձյալ նորոգվեն ապաշխարության համար, Եբր. Զ.4–6. Եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքերի համար զոհ չի մնում, Եբր. Ժ.26. Եթե ուրանում ես Սուրբ Հոգին և գիտես, որ ուրանում ես այն, դա մեղք է, որն աններելի է, Ալմա 39.5–6 (Հակոբ 7.19). Նրանք ներում չունեն, ուրացած լինելով Միածին Որդուն՝ իրենց համար խաչած լինելով նրան, ՎևՈՒ 76.30–35. Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի, որն անմեղ արյուն թափելն է, այն բանից հետո, երբ դուք ստացել եք իմ նոր և հավիտենական ուխտը, ՎևՈՒ 132.26–27.