Աստված, Աստվածագլուխ
Աստվածագլխում կան երեք առանձին անձնավորություններ՝ Աստված՝ Հավերժական Հայրը. նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը. և Սուրբ Հոգին: Մենք հավատում ենք նրանցից յուրաքանչյուրին (ՀՀ 1.1): Վերջին օրերի հայտնություններից մենք սովորում ենք, որ Հայրը և Որդին ունեն շոշափելի մարմին՝ մսից և ոսկորից, և որ Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է՝ առանց մսի և ոսկրի (ՎևՈՒ 130.22–23): Այս երեք անձնավորությունները մեկ են՝ նպատակի և վարդապետության կատարյալ միությամբ ու ներդաշնակությամբ (Հովհ. ԺԷ.21–23; 2 Նեփի 31.21; 3 Նեփի 11.27, 36):
Աստված Հայրը
. Հիմնականում Հայրն է, կամ Էլոհիմը, որին դիմում ենք Աստված տիտղոսով: Նրան անվանում ենք Հայր, որովհետև նա մեր հոգիների Հայրն է (Մաղ. Բ.10; Թվ. ԺԶ.22; ԻԷ.16; Մատ. Զ.9; Եփես. Դ.6; Եբր. ԺԲ.9): Հայր Աստվածը տիեզերքի գերագույն կառավարիչն է: Նա ամենազոր է (Ծն. ԺԸ.14; Ալմա 26.35; ՎևՈՒ 19.1–3), ամենագետ (Մատ. Զ.8; 2 Նեփի 2.24) և ամենուրեք ներկա է իր Հոգով (Սաղ. ՃԼԹ.7–12; ՎևՈՒ 88.7–13, 41): Մարդկությունն առանձնահատուկ կապ ունի Աստծո հետ, ինչը մարդուն առանձնացնում է բոլոր մյուս ստեղծված բաներից. տղամարդիկ և կանայք Աստծո հոգեղեն զավակներն են (Սաղ. ՁԲ.6; Ա Հովհ. Գ.1–3; ՎևՈՒ 20.17–18):
Հայր Աստծո կողմից մարդուն հայտնվելու կամ խոսելու մի քանի դեպքեր կան արձանագրված: Սուրբ գրքերն ասում են, որ նա խոսեց Ադամի և Եվայի հետ (Մովսես 4.14–31) և մի քանի անգամ ներկայացրեց Հիսուս Քրիստոսին (Մատ. Գ.17; ԺԷ.5; Հովհ. ԺԲ.28–29; 3 Նեփի 11.3–7): Նա հայտնվեց Ստեփանոսին (Գոր. Է.55) և Ջոզեֆ Սմիթին (ՋՍ–Պ 1.17): Ավելի ուշ նա հայտնվեց և՛ Ջոզեֆ Սմիթին, և՛ Սիդնի Ռիգդոնին (ՎևՈՒ 76.20, 23): Նրանց, ովքեր սիրում են Աստծուն և մաքրագործվում են նրա առաջ, Աստված երբեմն տալիս է արտոնություն, որ իրենց համար տեսնեն և ճանաչեն, որ նա է Աստվածը (Մատ. Ե.8; 3 Նեփի 12.8; ՎևՈՒ 76.116–118; 93.1):
Աստված Որդին
Աստված, որը հայտնի է որպես Եհովա՝ Որդին է՝ Հիսուս Քրիստոսը (Ես. ԺԲ.2; ԽԳ.11; ԽԹ.26; Ա Կոր. Ժ.1–4; Ա Տիմ. Ա.1; Հայտ. Ա.8; 2 Նեփի 22.2): Հիսուսը գործում է Հոր ղեկավարությամբ և կատարելապես ներդաշնակ է նրա հետ: Բոլոր մարդիկ նրա եղբայրներն ու քույրերն են, քանի որ նա Էլոհիմի հոգեղեն զավակներից ավագն է: Սուրբ գրքերի որոշ հղումներ նրան դիմում են Աստված բառով: Օրինակ՝ սուրբ գրությունն ասում է, որ «Աստված ստեղծեց երկինքը և երկիրը» (Ծն. Ա.1), բայց իրականում դա Հիսուսն էր, որը Ստեղծողն էր՝ Հայր Աստծո ղեկավարության ներքո (Հովհ. Ա.1–3, 10, 14; Եբր. Ա.1–2):
Աստված Սուրբ Հոգին
. Սուրբ Հոգին նույնպես Աստված է, և նրան դիմում են Հոգի, Աստծո Հոգի և այլ նմանատիպ անուններով ու տիտղոսներով: Սուրբ Հոգու օգնությամբ մարդ կարող է իմանալ Հայր Աստծո կամքը և իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է (Ա Կոր. ԺԲ.3):