Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Տնտեսություն


Տնտեսություն

Ինչպես օգտագործված է սուրբ գրքերում, «տնտեսություն» բառն ունի երկու իմաստ. (1) Այն, ինչ Տերը մեր խնամքին է հանձնել, որպես տնտեսների: Մենք պատասխանատու ենք Տիրոջը, սակայն մենք կարող ենք մեր տնտեսության համար հաշվետու լինել Աստծո լիազորված ներկայացուցիչներին: Երբ մենք ծառայության կանչ ենք ստանում Տիրոջից կամ նրա լիազորված ծառաներից, այդ տնտեսությունը կարող է ընդգրկել և՛ հոգևոր, և՛ նյութական գործեր (ՎևՈՒ 29.34): (2) Ավետարանի տնտեսություն: Դա մի ժամանակաշրջան է, որի ընթացքում Տերը երկրի վրա ունի առնավազն մեկ լիազորված ծառա, որը կրում է սուրբ քահանայության բանալիները:

Ադամը, Ենովքը, Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուս Քրիստոսը, Ջոզեֆ Սմիթը և այլոք, յուրաքանչյուրն սկսել է ավետարանի նոր տնտեսություն: Երբ Տերը տնտեսություն է կազմակերպում, ավետարանը կրկին հայտնի է դարձվում, որպեսզի այդ տնտեսության մարդիկ փրկության ծրագրի մասին գիտելիքի համար կախված չլինեն անցյալ տնտեսություններից: Արդի տնտեսությունը, որն սկսվել է Ջոզեֆ Սմիթից, հայտնի է որպես «ժամանակների լրության տնտեսություն»:

Որպես տնտես՝ մեր տնտեսությունը

Ավետարանի տնտեսությունը