Հին Կտակարանի հայրապետ և մարգարե. Իսահակի և Ռեբեկայի երկվորյակ եղբայրների փոքրը (Ծն. ԻԵ.19–26): Հակոբն իր եղբայր Եսավից վերցրեց անդրանիկությունը: Դա եղավ Հակոբի արժանավորության և ուխտի մեջ ամուսնանալու շնորհիվ, մինչդեռ Եսավն արհամարհեց իր անդրանիկությունը և ամուսնացավ ուխտից դուրս (Ծն. ԻԵ.30–34; ԻԶ.34–35; 27; ԻԸ.6–9; Եբր. ԺԲ.16):