Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հռովմայեցիս՝ Թուղթ Առ


Հռովմայեցիս՝ Թուղթ Առ

Նոր Կտակարանում՝ նամակ, որը Պողոսը գրել էր Հռոմի Սրբերին: Նա մտադրվել էր այցելել Երուսաղեմ, չնայած հավատացած էր, որ դա վտանգավոր է: Եթե նա փրկեր իր կյանքը, հույս ուներ հետագայում այցելել Հռոմ: Մասնակիորեն, նամակի նպատակն այնտեղի Եկեղեցուն նախապատրաստելն էր՝ իրեն ընդունելու, երբ նա գնար այնտեղ: Այն կարելի է նաև դիտել որպես պաշտոնական հաղորդագրություն որոշակի վարդապետությունների վերաբերյալ, որոնց շուրջ վեճեր էին ծագել, և որոնք Պողոսն այժմ համարում էր որպես վերջնականապես հիմնավորված:

Ա գլխում Պողոսի ողջույններն են Հռոմեացիներին: Բ–ԺԱ գլուխներն ընդգրկում են մի քանի բացատրություններ հավատքի, գործերի և շնորհի վարդապետության վերաբերյալ: ԺԲ–ԺԶ գլուխները պարունակում են գործնական ուսմունքներ սիրո, պարտականությունների և սրբության վերաբերյալ: