Անմահ, Անմահություն Տե՛ս նաև Հարություն; Հիսուս Քրիստոս; Մահկանացու, Մահկանացություն; Փրկություն; Քավել, Քավություն Հարություն առած՝ ֆիզիկական մահվանը ոչ ենթակա վիճակում հավիտյան ապրելը: Նա հարություն է առել, Մար. ԺԶ.6. Ճիշտ այդպես Քրիստոսով բոլորը կկենդանանան, Ա Կոր. ԺԵ.22. Մահը կուլ կգնա, երբ որ այս մահկանացուն կհագնի անմահություն, Ա Կոր. ԺԵ.53–54. Քրիստոսը խափանեց մահը և բերեց անմահություն, Բ Տիմ. Ա.10. Անմահությունը ոգու և մարմնի վերականգնումն է, 2 Նեփի 9.13. Հոգիները, միավորվելով իրենց մարմինների հետ, դառնում են անապական, որ այլևս չմահանան, Ալմա 11.45. Հավատարիմները կպսակվեն անմահությամբ և հավերժական կյանքով, ՎևՈՒ 75.5. Երկիրը կլինի սրբագործված և անմահ, ՎևՈՒ 77.1 (ՎևՈՒ 130.9). Աստծո գործը և փառքն է՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը, Մովսես 1.39.