Սպանություն Տե՛ս նաև Գերագույն պատիժ; Կայեն Մարդուն անօրինաբար և կանխամտածված ձևով սպանելը: Սպանությունը մեղք է, որը դատապարտվում է վաղ ժամանակներից ի վեր (Ծն. Դ.1–12; Մովսես 5.18–41): Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդով պիտի թափվի, Ծն. Թ.6 (ՋՍԹ Ծն. Թ.12–13; Ել. ԻԱ.12; Ալմա 34.12). Մի՛ սպանիր, Ել. Ի.13 (Բ Օր. Ե.17; Մատ. Ե.21–22; Մոսիա 13.21; ՎևՈՒ 59.6). Հիսուսն ասաց. Մի՛ սպանիր, Մատ. ԺԹ.18. Մարդասպանների բաժինը երկրորդ մահը կլինի, Հայտ. ԻԱ.8. Դուք մարդասպաններ եք ձեր սրտում, 1 Նեփի 17.44. Վայ մարդասպանին, որը սպանում է միտումնավոր, 2 Նեփի 9.35. Աստված պատվիրել է, որ մարդիկ չպետք է սպանեն, 2 Նեփի 26.32. Սպանությունը պղծություն է Տիրոջ համար, Ալմա 39.5–6. Ով որ սպանում է, ներում չի ունենա, ՎևՈՒ 42.18. Ով որ սպանություն գործի, պիտի հանձնվի երկրի օրենքներին, ՎևՈՒ 42.79.