Չարախոսություն Տե՛ս նաև Բամբասանք; Հակառակություն; Համբավ; Ստել Սխալ, վիրավորական և ամբարիշտ բաներ ասելը: Սուրբ գրքերում հաճախ նման խոսակցությունն ուղղված է ինչ-որ անձի դեմ՝ նրան ցավ պատճառելու հատուկ մտադրությամբ: Պահիր քո լեզուն չարությունից, Սաղ. ԼԴ.13 (Ա Պետ. Գ.10). Անաստված մարդը չարություն է փորում, Առակ. ԺԶ.27. Երանի է ձեզ, երբ մարդիկ ամեն չար բան սուտ տեղը ձեզ կասեն, Մատ. Ե.11 (3 Նեփի 12.11). Չար մտքերը սրտից են դուրս գալիս, Մատ. ԺԵ.19 (Մար. Է.21). Չար բան մի խոսիր քո ժողովրդի իշխանի մասին, Գոր. ԻԳ.5. Ամեն չարախոսություն թող վերցվի ձեզանից, Եփես. Դ.31. Իրար մասին մի չարախոսեք, Հակ. Դ.11. Տեսեք, որ չլինի ոչ բամբասանք, ոչ էլ չարախոսություն, ՎևՈՒ 20.54.