Ընտրել, Ընտրեց, Ընտրված Տե՛ս նաև Ազատ, Ազատություն; Կամքի ազատություն; Կանչ, Աստծո կողմից կանչված, Կոչում Երբ Տերն ընտրում է մի անձի կամ խմբի, նա սովորաբար նաև կանչում է նրանց ծառայելու: Ընտրեցեք այսօր ձեզ համար, թե ում եք ծառայելու, Հես. ԻԴ.15 (Ալմա 30.8; Մովսես 6.33). Ես քեզ փորձեցի նեղության հալոցում, Ես. ԽԸ.10 (1 Նեփի 20.10). Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի, Հովհ. ԺԵ.16. Այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի իմաստուններին, Ա Կոր. Ա.27. Նա մեզ ընտրել է աշխարհի հիմնադրումից առաջ, Եփես. Ա.4. Մենք ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք կամ գերություն և մահ, 2 Նեփի 2.27. Ազնիվ ու մեծ մարդիկ ի սկզբանե ընտրվել էին, ՎևՈՒ 138.55–56. Իսրայելն ընտրվել էր Աստծո կողմից, Մովսես 1.26. Աբրահամն ընտրվել էր նախքան իր ծնվելը, Աբր. 3.23.