Զենոս Իսրայելի մարգարե Հին Կտակարանի ժամանակներում, որի մարգարեությունները Քրիստոսի առաքելության վերաբերյալ գտնվում են միայն Մորմոնի Գրքում: Մարգարեացել է Քրիստոսի թաղման և երեք օրվա խավարի մասին, 1 Նեփի 19.10, 12. Կանխագուշակել է Իսրայելի հավաքումը, 1 Նեփի 19.16. Հակոբը մեջ բերեց Զենոսի առակն ընտանի և վայրի ձիթենիների մասին, Հակոբ 5. Հակոբը մեկնաբանեց Զենոսի այլաբանությունը, Հակոբ 6.1–10. Ուսուցանել է աղոթքի և երկրպագության վերաբերյալ, Ալմա 33.3–11. Ուսուցանել է, որ փրկագնումը գալիս է Որդու միջոցով, Ալմա 34.7. Սպանվել է իր համարձակ վկայության համար, Հել. 8.19. Խոսել է Լամանացիների վերականգնման վերաբերյալ, Հել. 15.11. Վկայել է Քրիստոսի մահվան ժամանակ կործանումների մասին, 3 Նեփի 10.15–16.