Աստծո Գառը Տե՛ս նաև Զատիկ; Հիսուս Քրիստոս; Քավել, Քավություն Փրկչին տրված մի անուն, որն ակնարկում է Հիսուսին, որպես մեզ համար մատուցված զոհաբերության ընծա: Նա բերվում է ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, Ես. ԾԳ.7 (Մոսիա 14.7). Ահա Աստծո Գառը, որը վեր է առնում աշխարհի մեղքը, Հովհ. Ա.29 (Ալմա 7.14). Դուք փրկագնվել եք Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի անարատ գառի, Ա Պետ. Ա.18–20. Արժանի է մորթված Գառը, Հայտ. Ե.12. Մենք հաղթում ենք Սատանային Գառի արյունով, Հայտ. ԺԲ.11. Սրանք ճերմակ են դարձել Գառի արյունով՝ նրա հանդեպ նրանց հավատքի շնորհիվ, 1 Նեփի 12.11. Աստծո Գառը Հավերժական Հոր Որդին է և աշխարհի Փրկիչը, 1 Նեփի 13.40 (1 Նեփի 11.21). Ուժգնորեն աղաղակեք առ Հայրը՝ Հիսուսի անունով, որ, միգուցե, դուք կարողանաք մաքրվել Գառի արյամբ, Մորմ. 9.6 (Հայտ. Է.14; Ալմա 34.36). Մարդու Որդին Գառն է, որը մորթվել է աշխարհի հիմնադրումից ի վեր, Մովսես 7.47.