Քավիչ Տե՛ս նաև Հիսուս Քրիստոս; Փրկիչ Հիսուս Քրիստոսը մարդկության Քավիչն է, որովհետև, իր քավությամբ, նա վճարել է մարդկության մեղքերի գինը և հնարավոր է դարձրել բոլոր մարդկանց հարությունը: Գիտեմ, որ քավիչս կենդանի է, Հոբ ԺԹ.25. Ես քեզ օգնելու եմ, ասում է քեզ փրկագնողը՝ Իսրայելի Սուրբը, Ես. ԽԱ.14 (Ես. ԽԳ.14; ԽԸ.17; ԾԴ.5; ԾԹ.20). Ես՝ Տերս եմ քո Փրկիչը և քո Քավիչը, Ես. ԽԹ.26 (Ես. Կ.16). Նրա անունը Հիսուս կդնես. որովհետև նա իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից, Մատ. Ա.21. Մարդու Որդին եկավ, որ իր կյանքը շատերի համար փրկանք տա, Մատ. Ի.28 (Ա Տիմ. Բ.5–6). Իսրայելի Տեր Աստվածն այցելեց և փրկագնեց իր ժողովրդին, Ղուկ. Ա.68. Աստծո հետ հաշտվեցինք նրա Որդու մահով, Հռովմ. Ե.10. Հիսուս Քրիստոսն իր անձը մեր համար տվեց, որ մեզ փրկագնի ամեն անօրինությունից, Տիտոս Բ.13–14. Հիսուս Քրիստոսն իր արյունով լվաց մեզ մեր մեղքերից, Հայտ. Ա.5. Փրկագնումը Սուրբ Մեսիայի մեջ է և նրա միջոցով, 2 Նեփի 2.6–7, 26. Որդին իր վրա վերցրեց մարդկանց անօրինություններն ու օրինազանցությունները, փրկագնեց նրանց և բավարարեց արդարադատության պահանջները, Մոսիա 15.6–9, 18–27. Քրիստոսը եկավ փրկագնելու նրանց, ովքեր կմկրտվեն ապաշխարության համար, Ալմա 9.26–27. Նա աշխարհ եկավ, որ փրկագնի իր ժողովրդին, Ալմա 11.40–41. Փրկագնումը գալիս է ապաշխարության միջոցով, Ալմա 42.13–26. Հիսուս Քրիստոսը եկավ, որ փրկագնի աշխարհը, Հել. 5.9–12. Քրիստոսը փրկագնեց մարդկությանը ֆիզիկական և հոգևոր մահից, Հել. 14.12–17. Փրկագնումը գալիս է Քրիստոսի միջոցով, 3 Նեփի 9.17. Ես նա եմ, ով աշխարհի հիմնադրումից ի վեր պատրաստվել էր, որ փրկագնի իմ ժողովրդին, Եթեր 3.14. Տերը՝ քո Քավիչը, մարմնի մեջ մահ տարավ, ՎևՈՒ 18.11. Քրիստոսը տառապել է բոլորի համար, եթե նրանք ապաշխարեն, ՎևՈՒ 19.1, 16–20. Փոքր երեխաները փրկագնված են Միածնի միջոցով, ՎևՈՒ 29.46. Ես ուղարկել եմ աշխարհ իմ Միածին Որդուն՝ աշխարհի փրկագնման համար, ՎևՈՒ 49.5. Քրիստոսը լույսն է և Քավիչն աշխարհի, ՎևՈՒ 93.8–9. Ջոզեֆ Ֆ. Սմիթը տեսիլք ունեցավ մահացածների փրկագնման վերաբերյալ, ՎևՈՒ 138. Մենք հավատում ենք, որ Քրիստոսի քավության միջոցով ողջ մարդկությունը կարող է փրկվել, ՀՀ 1.3.