Ոգեշնչում, Ոգեշնչել Տե՛ս նաև Հայտնություն; Սուրբ Հոգի Աստվածային առաջնորդություն, որը մարդուն տրվում է Աստծո կողմից: Ոգեշնչումը հաճախ մարդու մտքին կամ սրտին է գալիս Հոգու միջոցով, տարբեր ձևերով: Կրակից հետո եկավ մի մեղմ ու բարակ ձայն, Գ Թագ. ԺԹ.12. Սուրբ Հոգին ամեն բան կսովորեցնի ձեզ և ամեն բան կհիշեցնի ձեզ, Հովհ. ԺԴ.26. Ճշմարտության Հոգին կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, Հովհ. ԺԶ.13. Ես առաջնորդվում էի Հոգու կողմից՝ նախօրոք չիմանալով բաները, որոնք պետք է անեի, 1 Նեփի 4.6. Տիրոջ ձայնը եկավ իմ մտքի մեջ, Ենովս 1.10. Ամեն բան, ինչ հրավիրում և հրապուրում է բարիք անել, ոգեշնչված է Աստծո կողմից, Մոր. 7.13–16. Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին, ՎևՈՒ 6.23. Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, ՎևՈՒ 8.2. Իմ Հոգին կլուսավորի քո միտքը, որը քո հոգին կլցնի ուրախությամբ, ՎևՈՒ 11.13. Այդ նույն պահին քեզ կտրվի, թե ինչ պիտի դու ասես, կամ գրես, ՎևՈՒ 24.6 (ՎևՈՒ 84.85). Մեղմ հանդարտ ձայնը շշնջում է և թափանցում բոլոր բաների միջով, ՎևՈՒ 85.6.