Աբրահամ
Թարայի որդին՝ Քաղդեայի Ուրում ծնված (Ծն. ԺԱ.26, 31; ԺԷ.5): Տիրոջ մարգարե, որի հետ Տերը հավերժական ուխտեր հաստատեց, որոնց միջոցով օրհնվում են երկրի բոլոր ազգերը: Աբրահամի սկզբնական անունն Աբրամ էր:
Աբրահամի Գիրքը
. Հնադարյան հիշատակարաններ, Աբրահամի ձեռքով գրված, որոնք Եկեղեցու սեփականությունն էին դարձել 1835 թվականին: Հիշատակարաններն ու մի քանի մումիաներ հայտնաբերվել էին եգիպտական գետնադամբաններում, Անտոնիո Լեբոլոյի կողմից, որը դրանք կտակել էր Մայքլ Չանդլերին: 1835 թվականին Չանդլերը դրանք ցուցահանդեսի էր հանել Միացյալ Նահանգներում: Ջոզեֆ Սմիթի ընկերներից ոմանք դրանք գնել էին Չանդլերից և տվել էին Մարգարեին, որը թարգմանեց դրանք: Այժմ այդ հիշատակարանների մի մասը զետեղված է Թանկագին Մարգարիտ գրքում:
1-ին գլխում գրանցված է Քաղդեայի Ուրում ունեցած Աբրահամի փորձառությունների մասին, որտեղ ամբարիշտ քրմերը փորձել էին զոհաբերել նրան: 2-րդ գլուխը պատմում է դեպի Քանան նրա ճամփորդության մասին: Տերը հայտնվեց նրան և ուխտեր հաստատեց նրա հետ: 3-րդ գլուխն արձանագրում է, որ Աբրահամը տեսավ տիեզերքը և հասկացավ երկնային մարմինների հարաբերությունները: 4-րդ և 5-րդ գլուխները Ստեղծման մասին մեկ այլ պատմություն է:
Աբրահամի Սերունդը
. Մարդիկ, ովքեր Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներին ու արարողություններին հնազանդվելու միջոցով ստանում են Աստծո կողմից Աբրահամին տրված խոստումներն ու ուխտերը: Տղամարդիկ և կանայք կարող են ստանալ այդ օրհնությունները, եթե նրանք Աբրահամի անմիջական ազգատոհմից են, կամ եթե նրանք որդեգրվում են նրա ընտանիքի մեջ՝ ընդունելով ավետարանը և մկրտվելով (Գաղ. Գ.26–29; Դ.1–7; ՎևՈՒ 84.33–34; 103.17; 132.30–32; Աբր. 2.9–11): Աբրահամի անմիջական հետնորդներն անհնազանդության պատճառով կարող են զրկվել իրենց օրհնություններից (Հռովմ. Դ.13; Թ.6–8):