Զանազանելու պարգեվ Տե՛ս նաև Հոգու պարգեվները Հասկանալ կամ իմանալ ինչ-որ բան Հոգու զորությամբ: Զանազանելու պարգևը Հոգու պարգևներից մեկն է: Այն ընդգրկում է մարդկանց իսկական բնութագիրն ըմբռնելը և հոգևոր դրսևորումների աղբյուրն ու իմաստը հասկանալը: Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում, Ա Թագ. ԺԶ.7. Վա՜յ նրանց, որ չարին ասում են բարի, Ես. Ե.20 (2 Նեփի 15.20). Աստծո Հոգու բաները հոգով են զանազանվում, Ա Կոր. Բ.14. Ոմանց տրված է հոգիները զանազանելու պարգևը, Ա Կոր. ԺԲ.10. Ամմոնը կարողանում էր կռահել նրա մտքերը, Ալմա 18.18, 32. Մեղմ ձայնը ներթափանցեց նրանց մեջ, ովքեր լսում էին, 3 Նեփի 11.3. Որպեսզի չխաբվեք, հետամուտ եղեք լավագույն պարգևների, ՎևՈՒ 46.8, 23. Եկեղեցու ղեկավարներին տրված է Հոգու պարգևները զանազանելու զորությունը, ՎևՈՒ 46.27. Այն մարմինը, որը լցված է լույսով, ըմբռնում է բոլոր բաները, ՎևՈՒ 88.67. Մովսեսը տեսավ երկիրը՝ զանազանելով Աստծո Հոգով, Մովսես 1.27.