Միսիոներական աշխատանք Տե՛ս նաև Ավետարան; Քարոզել Խոսքով և օրինակով կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ինչ գեղեցիկ են սարերի վրա նրա ոտքերը, ով փրկություն է հրատարակում, Ես. ԾԲ.7. Ես պահանջելու եմ իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց, Եզեկ. ԼԴ.11. Ավետարանը քարոզեք ամեն արարածի, Մար. ԺԶ.15 (Մորմ. 9.22). Արտերը սպիտակել են՝ արդեն հնձին հասել, Հովհ. Դ.35. Ինչպես պիտի նրանք քարոզեն, եթե ուղարկված չլինեն, Հռովմ. Ժ.15. Ուսուցանեք նրանց Աստծո խոսքը ողջ ջանասիրությամբ, Հակոբ 1.19. Տերը շնորհում է բոլոր ազգերին՝ սովորեցնելու իր խոսքը, Ալմա 29.8. Որպեսզի ավետարանը հռչակվի թույլերի և պարզամիտների միջոցով, ՎևՈՒ 1.23. Մի զարմանալի գործ է առաջ գալիս, ՎևՈՒ 4.1. Եթե դուք տքնեք ձեր բոլոր օրերում և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը, ՎևՈՒ 18.15. Իմ ընտրյալները լսում են իմ ձայնը և չեն կարծրացնում իրենց սիրտը, ՎևՈՒ 29.7. Առաջ գնացեք, քարոզելով իմ ավետարանը, երկու-երկու, ՎևՈՒ 42.6. Ձայնն առաջ պիտի գնա այս տեղից, ՎևՈՒ 58.64. Բացեք ձեր բերանները՝ հռչակելով իմ ավետարանը, ՎևՈՒ 71.1. Հռչակեք ճշմարտությունը՝ հայտնությունների և պատվիրանների համաձայն, ՎևՈՒ 75.4. Ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին, ՎևՈՒ 88.81 (ՎևՈՒ 38.40–41). Տերը կապահովի նրանց ընտանիքները, ովքեր քարոզում են ավետարանը, ՎևՈՒ 118.3. Աստծո ծառաներն առաջ կգնան, ՎևՈՒ 133.38. Հավատարիմ երեցները, երբ հեռանում են մահկանացու կյանքից, շարունակում են իրենց աշխատանքները, ՎևՈՒ 138.57.