Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հայտնություն


Հայտնություն

Աստծո կողմից երկրի վրա իր զավակների հետ հաղորդակցություն: Հայտնությունը կարող է գալ Քրիստոսի Լույսի և Սուրբ Հոգու միջոցով՝ ոգեշնչմամբ, տեսիլքներով, երազներով կամ հրեշտակների այցելությամբ: Հայտնությունը ապահովում է ղեկավարություն, որը հավատարիմներին կարող է առաջնորդել դեպի հավերժական փրկություն սելեստիալ արքայության մեջ:

Տերն իր գործերը հայտնի է դարձնում իր մարգարեներին և հավատացյալներին հաստատում է, որ մարգարեներին տրված հայտնությունները ճշմարիտ են (Ամովս Գ.7): Հայտնության միջոցով Տերն անհատական առաջնորդություն է ապահովում յուրաքանչյուր անձի համար, որը ձգտում է դրան, և որը հավատք ունի, ապաշխարում է և հնազանդ է Հիսուս Քրիստոսի ավետարանին: «Սուրբ Հոգին հայտնողն է,– ասել է Ջոզեֆ Սմիթը և,– ոչ ոք չի կարող ստանալ Սուրբ Հոգին առանց հայտնություններ ստանալու»:

Տիրոջ Եկեղեցում, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ են Եկեղեցու և աշխարհի համար: Եկեղեցու նախագահը միակ մարդն է, ում Տերը լիազորել է հայտնություններ ստանալ Եկեղեցու համար (ՎևՈՒ 28.2–7): Ամեն մարդ կարող է անձնական հայտնություն ստանալ իր օգտի համար: