Նախաերկրային կյանքը: Բոլոր տղամարդիկ և կանայք ապրել են Աստծո հետ, որպես նրա հոգեղեն զավակներ, նախքան որպես մահկանացու էակներ այս երկիր գալը: Սա երբեմն անվանում են առաջին վիճակ (Աբր. 3.26 ):
Երբ Աստված դնում էր երկրի հիմքը, Աստծո բոլոր որդիները ցնծում էին ուրախությունից, Հոբ ԼԸ.4–7 .
Հոգին կվերադառնա Աստծո մոտ, որը տվել է այն, Ժող. ԺԲ.7 .
Քեզ որովայնում չստեղծած, ես քեզ գիտեի, Երեմ. Ա.4–5 .
Մենք բոլորս նրա ժառանգներն ենք, Գոր. ԺԷ.28 .
Աստված ընտրել է մեզ աշխարհի հիմնադրումից առաջ, Եփես. Ա.3–4 .
Մենք պետք է հնազանդվենք հոգիների Հորը, Եբր. ԺԲ.9 .
Հրեշտակներին, որոնք չպահեցին իրենց առաջին վիճակը, նա պահել է հավիտենական կապանքների մեջ, Հուդա Ա.6 (Աբր. 3.26 ).
Դևը և նրա հրեշտակները դուրս գցվեցին, Հայտ. ԺԲ.9 .
Քրիստոսը նայում էր հավերժության լայնարձակ տարածության վրա և երկնքի սերովբեական զորքերի վրա, նախքան աշխարհի արարումը, ՎևՈՒ 38.1 .
Մարդը նույնպես սկզբում Աստծո մոտ էր, ՎևՈՒ 93.29 (Հել. 14.17 ; ՎևՈՒ 49.17 ).
Ազնիվ հոգիներն սկզբից ի վեր ընտրվել էին Եկեղեցու ղեկավարներ, ՎևՈՒ 138.53–55 .
Շատերն իրենց առաջին դասերը ստացել են հոգիների աշխարհում, ՎևՈՒ 138.56 .
Բոլոր բաները ստեղծվել են հոգեղեն, նախքան նրանց լինելը երկրի վրա, Մովսես 3.5 .
Ես արարեցի աշխարհը և մարդկանց, նախքան նրանք մարմնում էին, Մովսես 6.51 .
Աբրահամը տեսավ այն բանականությունները, որոնք կազմավորվել էին նախքան աշխարհի լինելը, Աբր. 3.21–24 .