Գերեզման Տե՛ս նաև Հարություն Մահկանացու մարմինը թաղելու վայրը: Քավության շնորհիվ բոլորը հարություն կառնեն գերեզմանից: Քրիստոսի հարությունից հետո գերեզմանները բացվեցին և շատ մարմիններ հարություն առան, Մատ. ԻԷ.52–53 (3 Նեփի 23.9–13). Ով գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը, Ա Կոր. ԺԵ.55. Գերեզմանը պիտի ազատի իր մեռելներին, 2 Նեփի 9.11–13. Նրանք, ովքեր ննջել են իրենց գերեզմաններում, առաջ կգան, ՎևՈՒ 88.97–98. Մկրտության ավազանը գերեզմանի խորհրդանիշն է, ՎևՈՒ 128.12–13.