Մարդու Որդի
Տիտղոս, որը Հիսուս Քրիստոսն օգտագործում էր իր մասին խոսելիս (Ղուկ. Թ.22; Ղուկ. ԻԱ.36): Այն նշանակում էր Սրբության Մարդու Որդի: Սրբության Մարդը Հայր Աստծո անուններից մեկն է: Երբ Հիսուսն իրեն կոչում էր Մարդու Որդի, դա բացահայտ հայտարարություն էր Հոր հետ ունեցած իր աստվածային հարաբերության վերաբերյալ: Այս տիտղոսը հաճախ է հայտնվում Ավետարաններում: Վերջին օրերի հայտնությունները հաստատում են Փրկչի այս անվան հատուկ իմաստն ու սրբությունը (ՎևՈՒ 45.39; 49.6, 22; 58.65; Մովսես 6.57):