Աբել Տե՛ս նաև Ադամ; Կայեն Հին Կտակարանում՝ Ադամի և Եվայի որդին: Ավելի լավ ընծա մատուցեց Աստծուն, քան իր եղբայր Կայենը, Ծն. Դ.4–5 (Եբր. ԺԱ.4; Մովսես 5.16–21). Սպանվեց Կայենի կողմից, Ծն. Դ.8 (Մովսես 5.32). Քահանայություն ստացավ Ադամից, ՎևՈՒ 84.16. Սատանան դավ նյութեց Կայենի հետ, որ սպանի Աբելին, Մովսես 5.28–31 (Հել. 6.27).