Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ժամանակագրություն


Ժամանակագրություն

Հետևյալ ժամանակագրությունը, կամ իրադարձությունների ցանկը, ամբողջական չէ և նախատեսված է միայն ընթերցողին օգնելու համար՝ զգալու իրադարձությունների հաջորդականությունն աստվածաշնչյան և Մորմոնի Գրքի ժամանակներում.

Վաղ հայրապետների օրերի իրադարձությունները. (Այս բաժնի իրադարձությունների ճշգրիտ տարեթվերը որոշելու դժվարության պատճառով՝ տարեթվերը տրված չեն):

Ք.ծ.ա. (Քրիստոսի ծննդից առաջ կամ մ.թ.ա.)

4000թ.

Ադամն ընկավ:

Ենովքը սպասավորեց:

Նոյը սպասավորեց. ջրհեղեղը ծածկեց երկիրը:

Բաբելոնի աշտարակը կառուցվեց. Հարեդացիները ճամփորդեցին դեպի Խոստումի Երկիր:

Մելքիսեդեկը սպասավորեց:

Նոյը մահացավ:

Աբրամը (Աբրահամը) ծնվեց:

Իսահակը ծնվեց:

Հակոբը ծնվեց:

Հովսեփը ծնվեց:

Հովսեփը վաճառվեց Եգիպտոս:

Հովսեփը հայտնվեց Փարավոնի առաջ:

Հակոբը (Իսրայելը) և նրա ընտանիքը գնացին Եգիպտոս:

Հակոբը (Իսրայելը) մահացավ:

Հովսեփը մահացավ:

Մովսեսը ծնվեց:

Մովսեսն Իսրայելի զավակներին դուրս հանեց Եգիպտոսից (Ելիցը):

Մովսեսը փոխակերպվեց:

Հեսուն մահացավ:

Հեսուի մահից հետո սկսվեց դատավորաց ժամանակաշրջանը՝ առաջին դատավորը լինելով Գոթոնիելը, իսկ վերջինը՝ Սամուելը. մնացածի կարգը և տարեթվերը շատ անորոշ են:

Սավուղը թագավոր օծվեց:

Իսրայելի միացյալ թագավորության իրադարձությունները.

1095թ.

Սկսվեց Սավուղի թագավորությունը:

1063թ.

Դավիթը թագավոր օծվեց Սամուելի կողմից:

1055թ.

Դավիթը դարձավ Քեբրոնի թագավորը:

1047թ.

Դավիթը թագավոր դարձավ Երուսաղեմում. Նաթանը և Գադը մարգարե էին:

1015թ.

Սողոմոնը դարձավ Իսրայելի թագավորը:

991թ.

Տաճարն ավարտվեց:

975թ.

Սողոմոնը մահացավ. տասը հյուսիսային ցեղերն ապստամբեցին նրա որդու՝ Ռոբովամի դեմ, և Իսրայելը բաժանվեց:

Իսրայելի իրադարձությունները.

Հուդայի իրադարձությունները.

Մորմոնի Գրքի իրադարձությունները.

975թ.

Հերոբովամն Իսրայելի թագավորն էր:

949թ.

Եգիպտոսի Սիսակ թագավորը թալանեց Երուսաղեմը:

875թ.

Աքաաբը թագավորում էր Սամարիայում՝ հյուսիսային Իսրայելի վրա. Եղիան մարգարեություն արեց:

851թ.

Եղիսեն մեծ հրաշքներ գործեց:

792թ.

Ամովսը մարգարեություն արեց:

790թ.

Հովնանը և Ովսեեն մարգարեություն արեցին:

740թ.

Եսայիայի մարգարեության սկիզբը: (Հիմնադրվեց Հռոմը. Նաբոնասարը Բաբելոնի թագավորն էր 747 թվականին. Թագղաթ-փաղասար Գ թագավորեց Ասորեստանի վրա 747–734թթ.):

728թ.

Եզեկիան Հուդայի թագավորն էր: (Սաղմանասար Դ Ասորեստանի թագավորն էր):

721թ.

Հյուսիսային Թագավորությունը կործանվեց. տասը ցեղերը գերության տարվեցին. Միքիան մարգարեություն արեց:

642թ.

Նաումը մարգարեություն արեց:

628թ.

Երեմիան և Սոփոնիան մարգարեություն արեցին:

609թ.

Աբդիան մարգարե էր. Դանիելը գերության տարվեց Բաբելոն: (Նինվեն կործանվեց 606թ., Նաբուգոդոնոսորը Բաբելոնի թագավորն էր 604–561թթ.):

600թ.

Լեքին հեռացավ Երուսաղեմից:

598թ.

Եզեկիելը մարգարեություն արեց Բաբելոնում. Ամբակումը մարգարեություն արեց. Սեդեկիան Հուդայի թագավորն էր:

588թ.

Մուղեկը հեռացավ Երուսաղեմից դեպի խոստումի երկիր:

588թ.

Նեփիացիները բաժանվեցին Լամանացիներից (մոտ 588–570թթ.):

587թ.

Նաբուգոդոնոսորը գրավեց Երուսաղեմը:

Պատմական Հրեաստանի իրադարձությունները.

Մորմոնի Գրքի իրադարձությունները.

537թ.

Կյուրոսը հռչակեց, որ հրեաները կարող են վերադառնալ Բաբելոնից:

520թ.

Անգեն և Զաքարիան մարգարեություն արեցին:

486թ.

Եսթերն ապրում էր:

458թ.

Եզրասը բարեփոխումներ կատարելու լիազորություն ստացավ:

444թ.

Նեեմիան նշանակվեց Հուդայի կառավարիչ:

432թ.

Մաղաքիան մարգարեություն արեց:

400թ.

Հարոմը ստացավ թիթեղները:

360թ.

Օմնին ստացավ թիթեղները:

332թ.

Ալեքսանդր Մեծը նվաճեց Ասորիքը և Եգիպտոսը:

323թ.

Ալեքսանդրը մահացավ:

277թ.

Սկսվեց Սեպտագենտի՝ հրեական սուրբ գրքերի թարգմանությունը հունարեն լեզվով:

167թ.

Մատաթիա Մակաբեն ապստամբեց Ասորիքի դեմ:

166թ.

Հուդա Մակաբայեն դարձավ հրեաների առաջնորդը:

165թ.

Տաճարը մաքրվեց և կրկին նվիրագործվեց. Անուկան ծնվեց:

161թ.

Հուդա Մակաբայեն մահացավ:

148թ.

Աբինադին նահատակվեց. Ալման վերահաստատեց Եկեղեցին Նեփիացիների մեջ:

124թ.

Բենիամինն իր վերջին խոսքով դիմեց Նեփիացիներին:

100թ.

Ալմա կրտսերը և Մոսիայի որդիները սկսեցին իրենց աշխատանքը:

91թ.

Նեփիացիների մեջ սկսվեց դատավորների իշխանությունը:

63թ.

Պոմպեոսը նվաճեց Երուսաղեմը, և Մակաբայեցիների իշխանությունն Իսրայելում ավարտվեց:

51թ.

Կլեոպատրան թագավորեց:

41թ.

Հերովդեսն ու Փասայելը դարձան Հրեաստանի միացյալ չորրորդապետները:

37թ.

Հերովդեսը ղեկավար դարձավ Երուսաղեմի վրա:

31թ.

Տեղի ունեցավ Ակտիումի ճակատամարտը. Օգոստոսը դարձավ Հռոմի կայսրը Ք.ծ.ա. 31-ից մինչև Ք.ծ.հ. 14 թվականը:

30թ.

Կլեոպատրան մահացավ:

17թ.

Հերովդեսը վերականգնեց տաճարը:

6թ.

Սամուել Լամանացին մարգարեացավ Քրիստոսի ծննդի մասին:

Քրիստոնեական պատմության իրադարձությունները.

Մորմոնի Գրքի իրադարձությունները.

Ք.ծ.հ. (Քրիստոսի ծննդից հետո, կամ մ.թ.)

Ք.ծ.հ. կամ մ.թ.

Հիսուս Քրիստոսի ծնունդը:

30թ.

Սկսվեց Քրիստոսի ծառայությունը:

33թ.

Քրիստոսին խաչեցին:

33թ. կամ 34թ.

Հարություն առած Քրիստոսը հայտնվեց Ամերիկայում:

35թ.

Պողոսը դարձի եկավ:

45թ.

Պողոսի առաջին միսիոներական ճամփորդությունը:

58թ.

Պողոսն ուղարկվեց Հռոմ:

61թ.

Ավարտվեց Առաքյալների գործերի պատմությունը:

62թ.

Հռոմն այրվեց: Ներոնի գլխավորությամբ Քրիստոնյաներին սկսեցին հալածել:

70թ.

Քրիստոնյաները գնում են Պելլա. Երուսաղեմը պաշարվում և գերության է վերցվում:

95թ.

Քրիստոնյաները հալածվում են Դոմիտիանոսի կողմից:

385թ.

Նեփիացիների ազգը կործանվեց:

421թ.

Մորոնին թաքցրեց թիթեղները: